Հետևեք մեզ։

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պատճառը Դուդայի այցն է հայ-ադրբեջանական սահման

09:35, 28 նոյեմբեր 2024
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պատճառը Դուդայի այցն է հայ-ադրբեջանական սահման

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեխիլոն։

 

Հանդիպման ընթացքում նշվել է, որ «չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային շրջան և Հայաստանում Եվրոպական միության առաքելության մասնակցությամբ հակաադրբեջանական քարոզչություն է իրականացրել»։

 

Նշվել է, որ «այս քայլը սադրանք է  և դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին»։

 

Ադրբեջանական կողմը այս հաղորդագրության մեջ նշվել է, որ Դուդան այցելել է Տիգրանաշեն, ինչպես իրենք են նշում՝ «Քյարքի» և որ «դա դեռ օկուպացված է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները