Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի դպրոցներից մեկի դասասենյակը անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով։ Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից Պաշտպանության նախարարը, ԳՇ պետը տեղյակ չեն, ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, ՏԿԵ նախարաը տեղյակ չէ, և սա մի պայմանում, երբ այս դահլիճում խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան։ Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարաարել եմ չեղարկել այդ որոշումը, հասկանում ենք, չէ՞, պանդորայի ինչ արկղ ենք բացում։
Փաշինյանը նշել է՝ գնալու է Վահրամաբերդ, որտեղ էլ կայացել է անվանակոչումը։
«Ես գնալու եմ Վահրամաբերդ, որ տեսնեմ՝ այդ ինչ վիճակ եք ստեղծել գյուղում, որ բնակիչները ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ ունեն: Նրանց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է, դա միակ բանն է, որ պակասում է երջանիկ լինելու համար»,- ասել է նա։
Վարչապետը ընդգծել է, որ այս արարքը հետևանքներ է ունենալու։
«Ամենայն հարգանքով, բայց ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ գործողություններ կատարի։ Հետևանքները կլինեն համապատասխան»,- նշել է նա։