ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով։ Այս մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով Կառավարության ընդունած որոշման նախագծին առ այն, որ կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը։
Դանիելյանը նշել է՝ հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական արագացում կատարվի:
«Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով խոսում ենք ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և վերջացնում ենք ուղերձով՝ թող միշտ պանծա Հայաստան, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն: Կունենանք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին, որակյալ ձայնագրություններով»,- ասել է նա։