Եվրախորհրդարանն այսօր Վրաստանի վերաբերյալ բանաձեւ կընդունի։ Այս մասին հայտնել է «Համախմբում-Ազգային շարժում» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Թինա Բոկուչավան։
Նրա խոսքով, բանաձևում կընդգծվի Վրաստանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացման կարևորությունը։
Բոկուչավան նշել է, որ բանաձևը կներառի նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու կոչ։