Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլիի թեկնածությունը արտգործնախարարի պաշտոնում

11:19, 28 նոյեմբեր 2024
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլիի թեկնածությունը արտգործնախարարի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլին հաստատվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում ուղիղ հեռարձակված քվեարկության արդյունքներով։


Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանը, որում մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է, վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։։

 

Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրիպահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները