Հետևեք մեզ։

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի, կառավարությունը հավանություն է տվել նախագծին

11:39, 28 նոյեմբեր 2024
Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի, կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին։

 

2022 թ․ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:

 

2024 թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:

 

Ինչպես նշված է Կառավարության որոշման հիմնավորման մեջ, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

 

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի մասը՝ նախագծով առաջարկվում է Հունգարիայում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը՝ Բուդապեշտում:

 

Հայ-հունգարական դիավանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին այդ երկրի կառավարության կողմից Ադրբեջանին արտահանձնելու պատճառով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները