Հետևեք մեզ։

Պուտինը «Օրեշնիկի» զանգվածային հարվածը համեմատել է միջուկային հարվածի հետ

12:17, 28 նոյեմբեր 2024
Պուտինը «Օրեշնիկի» զանգվածային հարվածը համեմատել է միջուկային հարվածի հետ

Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը հայտարարել է նոր «Օրեշնիկ» հրթիռի որոշ բնութագրերի մասին, այն համեմատել միջուկային զենքի հետ և պատմել, թե ինչպես է Ռուսաստանը նախատեսում օգտագործել այդ զենքերը։

Պուտինը նշել է․ ««Օրեշնիկ» հրթիռների զանգվածային կիրառման դեպքում դրա հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ։ Հրթիռի հարվածող տարրերի ջերմաստիճանը հասնում է չորս հազար աստիճանի։ «Օրեշնիկ» հրթիռը խոցում է նույնիսկ բարձր պաշտպանված օբյեկտները, որոնք գտնվում են մեծ խորություններում։ Այն ամենը, ինչ գտնվում է պայթյունի էպիկենտրոնում, բաժանվում է տարրական մասնիկների և վերածվում փոշու»,- ներկայացրել է նա և հավելել, որ այն զանգվածային ոչնչացման զենք չէ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները