Աստանայում ՀԱՊԿ նեղ կազմով գագաթնաժողովի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։
«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը։ Սա բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր Կազմակերպությունում»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է պետական Belta գործակալությունը։