Հետևեք մեզ։

ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել Կարեն Թումանյանը

15:45, 28 նոյեմբեր 2024
ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել Կարեն Թումանյանը

Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից:

Հիշեցնենք` Կարեն Անդրեասյանը տեղեկացրել էր ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: