Հետևեք մեզ։

Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին մայիսի 9-ին հրավիրել է Մոսկվա

12:48, 28 նոյեմբեր 2024
Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին մայիսի 9-ին հրավիրել է Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների և միավորման երկրների զորքերի հաշվարկների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակի զորահանդեսին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Շատ կարևոր է, որ մենք հիշենք խորհրդային ժողովրդի հաղթանակի մասին Հայրենական մեծ պատերազմում, հոբելյանի՝ այդ հաղթանակի 80-ամյակի մասին... Ես հուսով եմ, որ դուք ժամանակ կգտնեք այդ հանդիսավոր միջոցառման համար Մոսկվայում մայիսի 9-ին»:

Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրներում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան «ամենաբարձր պետական մակարդակով»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները