ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Աստանայի գագաթնաժողովում ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։
Այս մասին տեղեկություն է տարածել գործակալության մամուլի ծառայությունը։
Հաղորդվել է, որ հանդիպմանը որոշվել է ուժեղացնել անվտանգությունը Տաջիկստան-Աֆղանստան սահմանին։
Միաժամանակ պետությունների ղեկավարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել ինչպես կազմակերպության, այնպես էլ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման վերաբերյալ։