«Մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել։
Միջնորդությունը ներկայացրել է հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը։ Մեղադրվնքն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով։
«Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք չի ներկայացվել, նիստը հետաձգվել է։