Եկել է ժամանակը, որ ասեմ՝ ովքեր կարող են մասնակցել Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը։ Այս մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:
Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան:
Հասկանալիորեն Վարչության որոշմամբ թեկնածուները կարող են եւ՛ գրանցվել, եւ՛ չգրանցվել, այդ թվում քաղաքական հայեցողությամբ»,-հաղորդել է Փաշինյանը:
Տեսանյութը՝ այստեղ։