Պատգամավոր Գեղամ Նազարյանի մանդատը թողնելու քննարկում չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ եթե խմբակցության անդամներից մեկը կարծիք է ասում, որը խմբակցության մոտեցմանը հակառակ է, պետք է քննարկման առարկա դառնա։
«Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, ի վիճակի է լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,–՝ ասել է Քոչարյանը՝ խոսելով «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարություններին առ այն, թե իրենք խորհրդարան չեն գնացել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով։