ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում ՀԱՊԿ հանդիպմանը Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ և ինչպես է ուզում անել իր անվտանգությունն ապահովելու համար։ Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակը Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանում ներքաղաքական գործընթացներով»,- լրագրողներին ասել է Պուտինը։