Մեր նախընտրական կարգախոսն էր «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ, բարգավաճմամբ դեպի Եվրոպա» և այսպես է վերնագրված մեր կառավարության ծրագիրը: Մեր նպատակն է ամուր պահպանել խաղաղությունը մեր երկրի համար,- խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, պատիվը ազգային շահերի պաշտպանության առաջին և գլխավոր երաշխիքն է։
«Մեր նպատակն է արժանապատվորեն պաշտպանել մեր երկրի շահերը, այդ թվում՝ արժանապատվորեն Եվրամիությանն անդամակցության ձեռքբերումը, և մեր նպատակն է բարելավել մեր երկրի բարեկեցությունը։ Արժանապատվությունը առաջին և գլխավոր երաշխիքն է, որ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը, և մեր խնդիրն է, ինչպես ասվում է մեր կարգախոսից և կառավարության ծրագրից, շարժվել դեպի Եվրամիություն։ Բարդ ճանապարհ է լինելու։ Առջևում ունենք մոտ 6 տարի, մեր նպատակն է, ինչպես արդեն ասվել է, մինչև 2030 թվականը անդամակցել Եվրամիությանը։
Եվրամիությունն ունի իր պայմանները, և մենք պետք է դրանք հաշվի առնենք սկզբից մինչև վերջ։ Բնականաբար, մենք պատրաստ ենք հաշվի առնել բոլոր այն պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, և այստեղից է անցնում այն գիծը, որը կրկին ու կրկին առնչվում է արժանապատվության հետ, և Եվրամիությունը նույնպես պետք է ապացուցի, որ նրանք հարգում են մեր արժանապատվությունը»,-ասել է Կոբախիձեն: