Հետևեք մեզ։

Ապագայում ամբողջ  Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանի Դաշնությանը. Համայն Ռուսիո պատրիարք

16:19, 28 նոյեմբեր 2024
Ապագայում ամբողջ  Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանի Դաշնությանը. Համայն Ռուսիո պատրիարք

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դոնբասի վերամիավորումը Ռուսաստանին անվանել է պատմական իրադարձություն՝ հույս հայտնելով, որ ապագայում ամբողջ  Ուկրաինան «կվերամիավորվի Ռուսաստանի Դաշնությանը»։

 

Այդ մասին նա ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու հովանու ներքո անցկացվող ֆորումի ժամանակ՝ Դոնեցկի Ժողովրդակաան  Հանրապետության ղեկավար Դենիս Պիշուլինի ելույթից հետո։

 

«Դոնբասի վերամիավորումը Ռուսաստանին  պատմական իրադարձություն է։ Հավատում ենք, որ մի օր Ուկրաինան էլ կվերամիավորվի Ռուսաստանի հետ»,- ասել է պատրիարք Կիրիլը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները