Հետևեք մեզ։

6 ամսով արգելվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկիր

16:31, 28 նոյեմբեր 2024
6 ամսով արգելվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկիր

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:

 

Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

 

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները