Հետևեք մեզ։

Սիրիայում զոհվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի ռազմական խորհրդականների հրամանատարը

17:19, 28 նոյեմբեր 2024
Սիրիայում զոհվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի ռազմական խորհրդականների հրամանատարը
Սիրիայում զոհվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի ռազմական խորհրդականների հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Կիումարս Փուրհաշեմին։
Տեղեկությունը հայտնում է «Fars»-ը:
 
 
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության մաս կազմող խմբավորումները, որոնք գտնվում են Հալեպի և Իդլիբի նահանգներում, նոյեմբերի 27-ին խոշոր հարձակում են իրականացրել՝ հարվածներ հասցնելով այդ շրջաններում գտնվող բնակավայրերին և ռազմական դիրքերին: Սիրիայի զինված ուժերն արձագանքել են հարձակմանը, զինյալները կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ են կրել: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները