Հետևեք մեզ։

Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը ճանաչել է Մայա Սանդուի ընտրությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում

17:42, 28 նոյեմբեր 2024
Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը ճանաչել է Մայա Սանդուի ընտրությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և ճանաչել ընտրված նախագահ Մայա Սանդուի մանդատը։

 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլենի հայտարարությունը։

 

«Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է՝ հաստատել 2024 թվականի նոյեմբերի 3-ին Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, ճանաչել Մայա Սանդուի ընտրությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում։ Որոշումը վերջնական է, այն չի կարող բողոքարկվել և ուժի մեջ է մտնում ընդունման օրը», - ասել է Դոմնիկա Մանոլեն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները