Հետևեք մեզ։

Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի բնակիչները դուրս են եկել փողոց՝ ԵՄ վերաբերյալ իշխանությունների որոշման պատճառով

18:54, 28 նոյեմբեր 2024
Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի բնակիչները դուրս են եկել փողոց՝ ԵՄ վերաբերյալ իշխանությունների որոշման պատճառով

Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում սկսվել են բողոքի ակցիաներ այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե որոշել են մինչև 2028 թ. օրակարգ չբերել  ԵՄ հետ  բանակցությունների բացման հարցը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց:

Այս մասին հայտնում է sputnik-georgia-ն։

Թբիլիսիում բողոքի ակցիաները տեղի են ունենում «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ և խորհրդարանի դիմաց: Բաթումիում ցուցարարները հավաքվել են Եվրոպա հրապարակում, իսկ Քութաիսիում՝ «Վրացական երազանք» գրասենյակի մոտ: Քութաիսիում տեղի է ունեցել բախում ոստիկանության և ցուցարարների միջև, որի հետևանքով մեկ մարդ է ձերբակալվել:

 

Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը աջակցում է ընդդիմությանը, հրավիրել է ԵՄ երկրների դեսպաններին բանակցությունների:

 

Ընդդիմությունը, նախագահը և նրանց աջակցող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները ընտրությունները ամբողջությամբ կեղծել են:

 

Կոբախիձեն ընգծել է, որ Վրաստանը մտադիր է մտնել ԵՄ ոչ թե «մուրալով», այլ արժանապատվությամբ, կատարյալ դեմոկրատական համակարգով և ուժեղ տնտեսությամբ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները