Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերի ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած հանրահավաքը գերազանցել է «Հավաքների և դրսևորման մասին» օրենքով սահմանված նորմերը։
Հանրահավաքի անդամները տեղում իրավապահների բազմաթիվ ահազանգերից, ինչպես նաև ՆԳՆ-ի հայտարարություններից հետո ֆիզիկապես առերեսվել և բանավոր վիրավորել են իրավապահներին։ Նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվում, ինչի հետեւանքով տուժել է ՆԳՆ երեք աշխատակից։ Նրանցից երկուսը տեղափոխվել են բուժհաստատություն:
Իրավիճակը մեղմելու համար ոստիկանությունը դիմել է օրենքով սահմանված միջոցների և կիրառել հատուկ միջոց։ Հերթական անգամ հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում չդիմել անօրինական գործողությունների և ենթարկվել իրավապահների ցուցումներին:
Հակառակ դեպքում ՆԳՆ-ն կգործի օրենքով իրեն տրված մանդատի շրջանակներում և կկիրառի Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի միջոցներ»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում սկսվել են բողոքի ակցիաներ այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, թե որոշել են մինչև 2028 թ. օրակարգ չբերել ԵՄ հետ բանակցությունների բացման հարցը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց: