Հետևեք մեզ։

Իշխանության փոխանցման մասին Մահմուդ Աբասի հայտարարությունը կապված չէ առողջության հետ. դեսպան

07:24, 29 նոյեմբեր 2024
Իշխանության փոխանցման մասին Մահմուդ Աբասի հայտարարությունը կապված չէ առողջության հետ. դեսպան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հայտարարությունը՝ իշխանության փոխանցման ընթացակարգի մասին, կապված չէ առողջության հետ, այլ անհրաժեշտ է դրա սահուն անցման համար, Риа Новости-ին ասել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։

«Սա լավ քայլ է, Արևմուտքում բոլորը խոսում են այն մասին, թե ինչ պետք է անի: Նախագահ Աբասը ուժեղ ազդանշան ուղարկեց, որ մենք ունենք օրենք»,-ասել է նա։:

Դեսպանը նշել է, որ հայտարարությունը կապված չէ Աբասի առողջության հետ։

«Ոչ, ոչ, նման իրավիճակ արդեն եղել է, երբԱրաֆաթը մահացել է, որից հետո տեղի է ունեցել իշխանության փափուկ փոխանցում», - պատասխանել է դեսպանը այն հարցին, թե արդյոք այդ հայտարարությունը կապված է որևէ կոնկրետ պատճառի հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները