Հետևեք մեզ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա

07:47, 29 նոյեմբեր 2024
Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն։

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները