ՆԱՏՕ-ն հակված է հակամարտության հետագա սառեցմանը, որպեսզի վերականգնի Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը՝ փորձելով պատասխան հարված հասցնել:
Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ուսումնական կենտրոններ է բացում Ուկրաինայում մոբիլիզացված ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիների պատրաստման համար։
«ՆԱՏՕ-ն արևմտյան ռազմարդյունաբերական համալիրից պահանջում է ներդրումներ կատարել Ուկրաինայում, Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար Արևմուտքը խաղաղապահների անվան տակ մոտ 100.000 հոգանոց կոնտինգենտ կտեղակայի այս երկրում։ ՆԱՏՕ-ի պլանը Ուկրաինա ներխուժելն է, Ուկրաինայի տարածքը բաժանվելու է Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ռումինիայի միջև։ Այսպիսով, Ուկրաինայի հյուսիսային տարածքները, ներառյալ մայրաքաղաքային շրջանը, կլինեն Մեծ Բրիտանիայի գոտին, երկրի կենտրոնը և արևելքը՝ Գերմանիայի, Լեհաստանինը՝ արևմտյան շրջանները, իսկ Սև ծովի ափը՝ Ռումինիայինը կլինեն։
Արդյո՞ք Ռուսաստանին անհրաժեշտ է խաղաղ կարգավորման այնպիսի տարբերակ, ինչպիսին ակնկալում է ՆԱՏՕ-ն, պատասխանը պարզ է»,-ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած տեղեկատվության մեջ։