Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանի շենքում հայտարարվել է անվտանգության կարմիր մակարդակ

08:20, 29 նոյեմբեր 2024
Վրաստանի խորհրդարանի շենքում հայտարարվել է անվտանգության կարմիր մակարդակ

Կառավարության դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաների կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները։

Մասնավորապես, որոշվել է փակել մուտքը դեպի Թբիլիսիի օրենսդիր շենք, ասվում է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվանից՝ նոյեմբերի 29-ից խորհրդարանի շենքում անվտանգության կարմիր մակարդակ է մտցվել։ Կարմիր մակարդակի ժամանակ ոչ ոքի չի թույլատրվի մտնել Վրաստանի խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց մատնանշում է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը՝ սպառնալիքի առանձնահատկություններին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները