Հետևեք մեզ։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն այցելել է Իտալիա

08:48, 29 նոյեմբեր 2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն այցելել է Իտալիա
Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
 
Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը:
 
Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Հանդիպման ընթացքում հյուրընկալող կողմը ներկայացրել է մանրամասներ Իտալիայի Հանրապետության զինված ուժերում իրականացվող միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:
 
Գեներալ-լեյտենանտ Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները