Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցի ժամանակ վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 32 աշխատակից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: ՆԳՆ-ն հայտնում է նաև, որ հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել 43 ցուցարար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։