Հետևեք մեզ։

Ռուսաստանը լրջորեն է վերաբերում Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին․ ՌԴ դեսպան

11:31, 09 մայիս 2023
Ռուսաստանը լրջորեն է վերաբերում Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին․  ՌԴ դեսպան
Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացում առաջընթաց գրանցելու համար։

Կոպիրկինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ կոնտինգենտը լուծում է իր առջև դրված խնդիրները՝ նպաստելու համար իրադրության կարգավորմանը, այդ թվում և Լաչինի միջանցքի բացմանը։ 

«ՌԴ-ն բազմիցս ասել է և կրկնում է հաստատակամորեն, որ մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Մենք նաև հանդես ենք գալիս հասարակությունների միջև երկխոսության ակտիվացման օգտին»,- ասել է դեսպանը։ 

Նա նշել է, որ Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում․ «Ռուսաստանը լրջորեն է վերաբերում այն ամենին, ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ դաշնակցային իր պարտավորություններին և ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որ այստեղ հաստատվի խաղաղության, անվտանգության, զարգացման դարաշրջանը»։

Վերլուծական