Հետևեք մեզ։

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ

14:04, 29 նոյեմբեր 2024
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նշվում էր, որ թուրքամետ արմատական ​​խմբավորումները գտնվում են Հալեպ քաղաքից 7-10 կիլոմետր հեռավորության վրա։
 
Ավելի ուշ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բանակը պատասխանել է գրոհին, մարտական գործողությունների շրջան ստորաբաժանումներ են տեղափոխվել երկրի այլ շրջաններից։ Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրել։