Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։
Այս մասին Ռուսաստան-Հայաստան հասարակական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է միության շրջանակներում բոլոր պայմանավորվածություններին, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում: Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ընդգծել է Գալուզինը։