Հետևեք մեզ։

Ռուսաստանը աշխատում է Հարավային Կովկասի «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին

15:02, 29 նոյեմբեր 2024
Ռուսաստանը աշխատում է Հարավային Կովկասի «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին

Ռուսաստանը աշխատում է Հարավային Կովկասի «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ: Այս մասին ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք կարևոր տեղ ենք հատկացնում տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցմանը «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածելու Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասել է փոխնախարարը։