Հետևեք մեզ։

Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ

16:39, 29 նոյեմբեր 2024
Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն  այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, այցելել  Ախթալայի կամուրջ, քննարկել վերականգնման աշխատանքների ընթացքը։ 

Աշխատանքային այցի ընթացքում  նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քարկոփ բնակավայրում պետական փոխհատուցմամբ վերանորոգվող բնակարաններ, բնակիչների հետ քննարկել  ծրագրի հետ կապված մանրամասները։

Վերլուծական