Հետևեք մեզ։

«Ո՛չ խաղաղ ցուցարարների ազատ կամքի դեմ բռնությանը»․ Բուլղարիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել՝ Վրաստանում ցուցարարներին համերաշխություն հայտնելու համար

17:25, 29 նոյեմբեր 2024
«Ո՛չ խաղաղ ցուցարարների ազատ կամքի դեմ բռնությանը»․ Բուլղարիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել՝ Վրաստանում ցուցարարներին համերաշխություն հայտնելու համար

Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին հրաժարական է տվել՝ Վրաստանում ցուցարարներին համերաշխություն հայտնելու համար։

Դիվանագետն այս մասին ասել է «X» հարթակում իր գրառման մեջ։

Նա նշել է, որ իր դիվանագիտական ​​ծառայության ընթացքում իր երկիրն ակտիվորեն մասնակցել է եվրատլանտյան ինտեգրմանը և ռազմավարական գործընկերության ստեղծմանը դաշնակից երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ։

«Մեր անխոնջ ջանքերը ոչ մի դեպքում չպետք է խաթարվեն։ «Ո՛չ խաղաղ ցուցարարների ազատ կամքի դեմ բռնությանը»,- ասաց դեսպանը։