Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

17:35, 29 նոյեմբեր 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ  ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ասել է ՆԳՆ տեղակալ Արմեն Ղազարյանը ԱԺ-ում արցախցիների խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ։
 
Նա նշել է, որ երեկվա տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։
 
 
«Երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է ԼՂ-ից բռնի տեղահանված 4394 անձ»,- նշեց Ղազարյանը։
 
Նրա խոսքով՝ այս դեպքում չեն հաշվարկվում անչափահասները, սակայն ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ընդունելուց հետո օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում նաև երեխաները, և մինչև 18 տարեկանը հավելյալ գործողությունների կարիք չկա։

Վերլուծական