Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ այցելել է հրդեհից հետո նորոգված Փարիզի Աստվածամոր տաճար։
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թվականին․ ավերիչ հրդեհին հաջորդող շուրջ 5 տարվա վերակառուցման և վերանորոգման աշխատանքներից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում վերակառուցվել են առաստաղները, քարաշարվածքը։ Տաճարի դրսի հատվածում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Նշվում է, որ տաճառը այցելուների համար իր դռները կբացի դեկտեմբերի 8-ից։