Հետևեք մեզ։

ՔՊ-ական Ալեքսանդր Ավետիսյանը պատգամավորական մանդատ է ստացել

18:04, 29 նոյեմբեր 2024
ՔՊ-ական Ալեքսանդր Ավետիսյանը պատգամավորական մանդատ է ստացել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Ինչպես հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։

Նշենք, որ մինչև պատգամավորական մանդատ ստանալը` Ալեքսանդր Ավետիսյանը զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը՝ հասարակական հիմունքներով։