Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարարի հետ քննարկել են Հայաստան-ԵՄ նոր օրակարգի հիմնական բաղադրիչները

19:02, 29 նոյեմբեր 2024
Արարատ Միրզոյանը  Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարարի հետ քննարկել են Հայաստան-ԵՄ նոր օրակարգի հիմնական բաղադրիչները
Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։
 
 
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։
 
 
Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Առաջնորդվելով նշյալ տեսլականով՝ Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնց կյանքի կոչման միջոցով հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ թե՛ Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգում, թե՛ ՀՀ-ԵՄ ձևաչափում։

Վերլուծական