Հետևեք մեզ։

Կարագի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն՝ Հայաստանի և Ռուսաստանի համար

19:09, 29 նոյեմբեր 2024
Կարագի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն՝ Հայաստանի և Ռուսաստանի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման արտոնությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի համար։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի համար սահմանվել է մինչև 25 հազար տոննայի ներմուծման քվոտա (նախապես հայտարարված 30 հազար տոննայի փոխարեն), իսկ Հայաստանի համար՝ մինչև 2 հազար տոննա։

 

Այս արտոնությունն ուժի մեջ կմտնի փաստաթղթի հրապարակումից 10 օր անց և կգործի մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։

 

Վերլուծական