Հետևեք մեզ։

Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ

19:35, 29 նոյեմբեր 2024
Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:

 

Օրակարգում ներառված են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական, առողջապահական և տեղական ինքնակառավարման ոլորտներին:

 

Օրակարգային հարցերը ներառում են մի շարք միջազգային վարկային համաձայնագրերի վավերացում, օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում և վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և այլն։