Հետևեք մեզ։

«Վը, այ քեզի բան». ՔՊ-ական պատգամավորները չեն բացահայտում, թե ինչ է քննարկվում նիստին (տեսանյութ). News.am

19:41, 29 նոյեմբեր 2024
«Վը, այ քեզի բան». ՔՊ-ական պատգամավորները չեն բացահայտում, թե ինչ է քննարկվում նիստին (տեսանյութ). News.am

ՔՊ-ական պատգամավորները, որոնք մերթընդմերթ դուրս են գալիս ՔՊ խմբակցության նիստից, չեն բացահայտում, թե ինչ են քննարկում նիստին: 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փակ նիստ է եւ չբացահայտեց, թե ինչ է մասնավորապես քննարկվում:

Պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ ասաց, որ չի ասելու, թե ինչ են քննարկում:  Հարցին թե հնարավոր է, որ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցն են քննարկում, նա արձագանքեց. «Վըըըը, այ քեզի բան»:

Նշենք, որ նիստն ներկա են Նիկոլ Փաշինյանը, ԵԿՄ նախագահը,  ԲՏԱ նախարարը, Ֆինանսների նախարարը, ՏԿԵ նախարարը, ԱԽ քարտուղարը, ՊՎԾ ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ։

ՔՊ-ականները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամենայն հավանականությամբ նիստին քննարկվելու է Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: