Հետևեք մեզ։

Առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

20:03, 29 նոյեմբեր 2024
Առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է` Հայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։ 

 

Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հիմա փորձում է խաղալ այն կանոններով, որ թելադրում է Արևմուտքը։ Բայց Ռուսաստանը կհաղթի Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունում, և առանց ՌԴ-ի Հայաստանը չի պահպանվի որպես պետություն․ «Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները միասնական են, և այս առումով մեր դարավոր պատմությունը ամեն անգամ ապացուցում է, որ երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, և որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, բայց Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը այլ կերպ է մտածում»,-նշել է Տոլստոյը։

 

«Հայաստանում երիտասարդները հետևում են, թե իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում ինչպես են զարգանում և, փաստորեն, կանգնած են ընտրության առաջ։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում, իհարկե, գայթակղություն է առաջանում, ես շատ լավ հասկանում եմ նրանց, ովքեր կարծում են, որ իրենք հիմա հնարավորություն ունեն միանալու արևմտյան ճամբարին, ինչպես ասում են՝ ժամանակին հայտնվելու «ճիշտ կողմում»։ Բայց դա գլոբալ առումով սխալ ընտրություն է», - ասել է Պյոտր Տոլստոյը:

 

Նա նաև նշել է, որ պատմականորեն Ռուսաստանը երբեք կոշտ կանոններ և դոգմաներ չի պարտադրել իր կազմի մեջ մտնող կամ իր հետ դաշնակցող ժողովուրդներին: Խոսքը միշտ եղել է համատեղ գործերի, ընդհանուր անվտանգության մասին, և պատմության մեջ եղել են պահեր, երբ Ռուսաստանը օգնության է հասել ու, փաստորեն, փրկել Հայաստանը:

 

«Ինձ թվում է, որ մեր ընդհանուր պատմությունը նույնպես պետք է ազդի այն ընտրության վրա, որն այսօր կատարում է երիտասարդ սերունդը, այն ընտրության վրա, որը սկզբունքորեն կկատարի Հայաստանը: Հասկանալի է, որ «Եվրոպական երազանքի» ճնշման ներքո շատ ես ուզում հայտնվել Եվրոպայում։ Կամ իսկապես ուզում ես դառնալ Մոնտե Կառլո: Ցավոք, ընկերներ, նման բան չի լինի», - կարծիք է հայտնել ռուս խորհրդարանականը։

 

Վերլուծական