Հետևեք մեզ։

Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞. Աղազարյան

21:03, 29 նոյեմբեր 2024
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞. Աղազարյան

Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նիստն ավարտվել է, պաշտոնյաները եւ պատգամավորները հեռանում են ԱԺ-ից:

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ իր հարցը չի քննարկվել: Նա ասաց, որ իր մասով անդրադարձ եղել է, սակայն չի կարող ասել, թե ինչ անդրադարձ է եղել: Նա նաեւ ասաց, որ ճնշումներ չեն եղել իր նկատմամբ, իրեն հարցեր չեն տվել, նաեւ վիրավորված չէ թիմից:

 

Դիտարկմանը, թե Աղազարյանը մտահոգ է երեւում, վերջինս ասել է. «Չգիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, դուք տեղյակ չեք, որ  վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞»:

Վերլուծական