Հետևեք մեզ։

Կոչ եմ անում Վրաստանին վերադարձնել ժողովրդավարության, Արևմուտքի և Եվրամիության հետ ինտեգրման ուղի. Վրաստանում ԱՄՆ դեսպան

21:34, 29 նոյեմբեր 2024
Կոչ եմ անում Վրաստանին վերադարձնել ժողովրդավարության, Արևմուտքի և Եվրամիության հետ ինտեգրման ուղի. Վրաստանում ԱՄՆ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը կոչ է արել իշխանություններին երկիրը վերադարձնել ժողովրդավարության և Արևմուտքի հետ ինտեգրման ուղի:

«Ես կոչ եմ անում «Վրացական երազանքին» վերանայել սեփական գործողությունները և Վրաստանին վերադարձնել ժողովրդավարության, Արևմուտքի և Եվրամիության հետ ինտեգրման ուղի, ինչը Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության ցանկությունն է: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի արևմտյան երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք Վրաստանին աջակցում են արդեն ավելի քան 30 տարի»,- ասված է  դեսպանատան հայտարարության մեջ:

Նա նաև հիշեցրել է երեկ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցը ցրելու մասին, կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը:

Վերլուծական