Aravot.am-ը հայտնում է, որ այսօր Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումի մեկնարկին հյուրանոցի նախասրահում էր նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։
Համաժողովի մասնակիցների մոտ տպավորություն ստեղծվեց, որ դեսպանը նույնպես մասնակցելու է հասարակական համաժողովին, սակայն պարզվեց, որ նա ներկա է գտնվելու զուգահեռաբար ընթացող մեկ այլ միջոցառման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին։
Ավելին, պարզվեց, որ Գուրգեն Արսենյանի սրտով չէր «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումը։ Նա դժգոհությամբ դիմեց համաժողովի մասնակիցներից տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին՝ ասելով․ «Սա հակապետական միջոցառում է, բան չանեք․․․ ես էդքան չարչարվում եմ, եկել եմ ստեղ, որ դզեմ, իսկ դուք․․․»։
Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի բնութագրմամբ այդ «հակապետական» միջոցառմանը մասնակցում էին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։