Նոյեմբերի 29-30-ը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 107 մարդ։
Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն։
Ռուսթավելի պողոտայում անցկացված ակցիայի ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկա, ապակե շշեր, մետաղական իրեր։
Արդյունքում ակցիայի ընթացքում տուժել է 10 ոստիկան։