Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին, թե՛ Միացյալ նահանգների կողմից, թե՛ մասնակից կողմերից։ Տեսաք, որ բոլոր ջանքերն էին կատարվել բոլոր կողմերից՝ հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը։ Տեսաք, որ արդեն հանդիպման կայացման փաստը՝ չորս օր տևեցին բանակցությունները, աննախադեպ էր այդ առումով, նույնպես արդեն իսկ դրական փաստ է, որ մեր փորձերը՝ առաջ տանել խաղաղության այդ գիծը, այդ առումով հանդիպումը միանշանակ կարելի է դրական դիտարկել։ Մյուս կողմից՝ ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում, աշխատանքը շարունակվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան բանբակցություններրի արդյունքներին։
Hayastan.news-ի հարցին՝ կայի՞ն հարցեր, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի են եկել, Հովհաննիսյանն ասաց․ «Հարցերը շատ են, և հիմա բարդ է առանձնացնել մեկ կամ երկու հարց։ Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ