Էլեն Բադալյանը դարձավ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 6-րդ եթերաշրջանի հաղթողը՝ արժանանալով 5 միլիոն ռուբլի գլխավոր մրցանակին և «Նոր ռադիո»-ի կողից նոր երգի:
Սակայն, նրա ելույթի ժամանակ վիճաբանեցին 100 մասնագետներից բաղկացած ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը և հատուկ ժյուրի Ֆիլիպ Կիրկորովը: Վերջինս ոտքի չէր կանգնել և չէր հավանել Բադալյանի ելույթը, իսկ նրա փոխարեն կոճակը սեղմել էր Լազարևը:
«Այսպիսի ելույթի ընթացքում չկանգնելու համար պետք է ականջներ չունենաք: Այսպիսի պրոֆեսիոնալիզմ ամբողջ շրջանակում ոչ ոք չի դրսևորել»,-ասաց Լազարևը:
Կիրկորովը, վիրավորվելով Լազարևի պահվածքից, հեռացավ նկարահանման հրապարակից.« Որտեղ է մուտքը»,-հարցրեց արտիստն ու լքեց դահլիճը:
Էլենն արդյունքում հավաքեց 98 միավոր՝ առաջ անցնելով մեկ այլ հայազգի մասնացից՝ Ֆլորա Բիչախչյանից, որն ուներ 97 միավոր: Սակայն Սերգեյ Լազարևն ասաց, որ ինքն էր սեղմել Կիրկորովի կոճակը, չեղարկեց այդ ձայնը նոր քվեարկություն անցկացվեց 2 հայուհիների միջև, ինչի արդյունքում Էլենն առաջ անցավ մրցակցուհուց և հայտնվեց լավագույն եռյակում:
Ֆինալիստների ելույթներից հետո հայ երգչուհին հավաքեց 98 միավոր, որն ամենաբարձր ցուցանիշն էր և հաղթեց շոուն:
Ավարտին Լազարևը հայտարարեց, որ նախորդ եթերաշրջանին չի գլխավորի 100 մասնագետներին:
Տեսանյութը` Telegram-ում: