Վլադիմիր Զելենսկին հանուն խաղաղության համաձայնագրի տարածքներից հրաժարվելու պատրաստակամության ազդանշան է ուղարկել, գրում է Bloomberg-ը:
«Սա մինչ օրս գոյություն ունեցող ամենազորեղ ազդակն է, որ Ուկրաինայի ղեկավարը պատրաստ է վերջ դնել հակամարտությանը՝ առանց բոլոր տարածքները վերադարձնելու»,- ասվում է հրապարակման մեջ:
Մեկ օր առաջ Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարող է համաձայնության գալ հրադադարի դադարեցման և որոշ տարածքներ լքելու հետ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց: