Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ հանդիպման է հրավիրում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին։
Ըստ Գալստանյանի՝ ցանկություն ունի, որպեսզի ԳՇ պետը իրեն տեղեկություններ փոխանցի այսօր սահմանին տիրող իրավիճակի մասին։
«Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթե կամքը ներում է, հրապարակային տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին։ Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացվել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես բաց հրավեր»,- ասել է Սրբազանը: